Հայ-Կորեական ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Քվանտային բժշկության մասին

Քվանտային բժշկությունը դա՝

  • Արդի բժշկական մտքի ամենահեռանկարային ուղղություններից մեկն է:
  • Դա գիտելիքների , միջոցների և մեթոդների ամբողջականություն է, որը հիմնված է էլեկտրամագնիսական ճառագայթման, քվանտային պրոցեսների և կենդանի մարմնի ալիքաինֆորմացիոն հատկությունների օգտագործման վրա:
    Հիմնական նպատակն է երկարատև պահպանել կենդանի օրգանիզմի առողջական ներդաշնակությունը:
  • Ընդգրկում է մարդու առողջության պահպանման բոլոր փուլերը.
    • Կանխարգելում
    • Ախտորոշում
    • Բուժում
    • Վերականգնում

Դարեր ի վեր լույսն օգտագործվել է բազմաթիվ հիվանդություններ բուժելու նպատակով: Հին հռոմեացիները և հույները "ընդունում էին" արև` որպես դեղամիջոց: Լույսի միջոցով բուժվող հիվանդությունների ցանկը բավականին մեծ էր: Բնական լույսի օգտագործումը մարդկության պես երկար պատմությում ունի:

Արևի լույսը և ջուրը միշտ եղել են մարդու համար ամենահասանելի բուժական միջոցները: Մեզ հասած ամենահին հիշատակումը արևի ծառագայթների նպատակային օգտագործման մասին` պրոֆիլակտիկ և բուժական նպատակներով, վերագրվում են Եգիպտոսում փարավոն Ամենքոտեպ 4 գահակալման ժամանակներին:Արևի բուժիչ հատկությունների մասին գրել են նաև Հերոդոտոսը, Հիպոկրատը, Աուլիա Կորնելիա Ցելսը, Կլավդիա Գալենը, Աբու Ալի իբն Սինան և այլն: Կարելի է համարել, որ արևը ֆոտոտերապիայում ծառագայթման առաջին աղբյուրն է, որն ունի լայն սպեկտրալ դիապազոն, ճառագայթման անկայուն հզորություն, անկայուն բևեռացման աստիճան:

Բժշկագիտության և կլինիկական բժշկության զարգացումը պայմանավորված է էլեկտրոնիկայի նվաճումներով: Այդ նվաճումների օգտագործումը հնարավորություն է ընձեռում ստեղծել բժշկա-կենսաբանական հետազոտության, ախտորոշման, տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդներ:

Քվանտային էլեկտրոնիկան մեծապես նպաստեց բժշկության զարգացմանը: Քվանտային բժշկության վերածնունդը հնարավոր դարձավ լույսի արհեստական աղբյուրի ստեղծումից հետո: Դա ասես մի հեղափոխություն էր: Այժմ հնարավոր էր բուժել ցանկացած տիպի հիվանդություն: Եվ, ինչը շատ կարևոր է, արդյունքները դրական էին: 60-ականներին ձևակերպվեց մոլեկուլյար գեներատորներում ստացիոնար գործընթացների տեսությունը, և ապացուցվեց օպտիկական քվանտային գեներատորների (որոնք հետագայում անվանվեցին «լազեր») ստեղծման հնարավորությունը:

«Լազեր» բառը կազմված է հետյալ անգլերեն բառերի սկզբնատառերից.«Light amplification by stimulated emission of radiation», ինչը նշանակում է « Լույսի ուժեղացում նրա հարկադրական ծառագայթման միջոցով »: Այսպիսով, լազերը լույսի աղբյուր է, որը, ազդելով արտաքին միջավայրից, գրգռում է լույսի աղբյուրի մոտ գտնվող նյութի ատոմները:Լազերը կամ օպտիկական քվանտային գեներատորը տեխնիկական սարքավորում է, որը տարածում է նեղ սպեկտրալ միջակայքում լույս `ուղղված, ֆոկուսացված, բարձր կոհերենտության, միագույն, բևեռացված էլեկտրամագնիսական ալիքների փնջի տեսքով:

Այսոր լազերային տեխնոլոգիաները կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով: